Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Գաֆէսճեանի» տոնական միջոցառումները

«Գաֆէսճեանի» տոնական միջոցառումները
25.12.2014 | 11:03

Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ` «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում տեղի կունենան տոնական միջոցառումներ: Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին, կենտրոնի Խանջյան սրահում կկազմակերպվի «Ամանորի և Սուրբ ծննդյան հրաշք» ավանդական ստեղծագործական ծրագիր 4-10 տարեկան երեխաների համար Ձմեռ պապի ու Ձյունանուշի մասնակցությամբ, ովքեր կօգնեն երեխաներին ստեղծելու տոնածառ և ամանորյա գուլպաներ: Ծրագրի ավարտին երեխաներին կհանձնվեն նվերներ: Ծրագրին մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ:
Դեկտեմբերի 26-ին` ժամը 20:00-ին, Հայաստանի պետական ջազ նվագախմբի (գեղ. ղեկավար և դիրիժոր՝ Արմեն Հյուսնունց) տոնական համերգով կամփոփվեն կենտրոնի 2014-ի համերգաշարերը: Համերգի ընթացքում ելույթ կունենան նաև հրավիրյալ երաժիշտներ Արթուր Իսպիրյանը, Վահագն Հայրապետյանը և այլք: Համերգը տեղի կունենա կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում:

Դիտվել է՝ 844

Մեկնաբանություններ